Կանադայի ափերին 27 ուղևորներով զբոսանավ է խորտակվել, տեղեկացնում է Global News հեռուստաալիքը:

 

Ինչպես հայտնել են դեպքի վայրում աշխատող փրկարարները, ողբերգության հետևանքով զոհվել է երեք մարդ: Չորս մարդ հոսպիտալացվել է, ևս հինգ հոգու տեղում բուժօգնություն է ցուցաբերվում: Սակայն, փրկարարները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:

 

Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն փրկարարները, այլև տեղի բնակիչները:

 

Խորտակված նավը պատկանում էր Jamie"s Whale Watching ընկերությանը: