ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին հայտարարությամբ է հանդես գալու: Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում «Առաջին համաշխարհային պատերազմը. դաշնակիցներ , կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտ նեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Պետքարտուղար Քերին և նախագահ Օբաման շատ լավ տեղյակ են այս իրադարձությունների մասին: Շատ ուժեղ հայտարարություն է լինելու, որը ընդունում է այն փաստը, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել, բայց, թե ինչ խոսքեր է օգտագործելու նախագահը իր հայտարարության մեջ, ես նրա փոխարեն չեմ կարող ասել»,- պարզաբանեց դիվանագետը:

 

Անդրադառնալով ցուցահանդեսին' նա նշեց, որ այն աշխատանքը, որ տանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և տնօրեն Հայկ Դեմոյանը, ուղղված է մարդկանց կրթելուն: «Այդ է պատճառը, թե ինչու եմ այստեղ, սա նրա ճիգերն են' մարդկանց իրազակելու, կրթելու ուղղությամբ»,- հավելեց ԱՄՆ դեսպանը:

 

«Առաջին համաշխարհային պատերազմը. դաշնակիցներ , կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացումը նախորդեց «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» միջազգային գիտաժողովին, որին նեկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ: