Նիդերլանդների գավաթի խաղարկության եզրափակչում'«Այաքս» - «Զվոլլե» (1:5) հանդիպման ժամանակ «Այաքսի» երկրպագուները «մի կերպ» չեն այրել լրագրողների սարքավորումները: Այս մասին գրում է sport.business-gazeta.ru-ն:
«Դա պարզապես ապշեցուցիչ է և ընդհանուր ոչինչ չունի ֆուտբոլի հետ: Այդպիսի երկրպագուներն «Այաքսին» միայն վատ համբավ են բերում: Սարսափելի ակցիա էր»,-ասել է տանտերերի գլխավոր մարզիչ դե Բուրը:
Նշենք, որ «Այաքսի» երկրպագուները ճայթռուկներ են նետել խաղադաշտ, ինչի պատճառով խաղը մի քանի րոպեով դադարեցվել է: