Միացյալ Նահանգներից մի դեռահաս Խաղաղ օվկիանոսի կեսը կտրել-անցել Է ինքնաթիռի շասսիում, որը Սան Խոսեից (ԱՄՆ) մեկնել Էր Հավայի, եւ ողջ Է մնացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Հետաքննությունների համերկային բյուրոյից (ՀՀԲ) մի աղբյուրի:
Ինչպես գործակալությանը հայտարարել Է ՀՀԲ-ի աղբյուրը, միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 20-ին: Տասնվեցամյա դեռահասին հայտնաբերել են Հավայիի Մաուի օդանավակայանի վերերկրյա ծառայությունները: Նա ողջ Է մնացել թռիչքի ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ինքնաթիռը թռչում Էր ավելի քան 11 հազար մետր բարձրության վրա, որտեղ թթվածնի խիստ պակաս Է դիտվում:
Ինչպես ավելի ուշ պարզվել Է, դեռահասը մագլցելով անցել Է Սան Խոսեի օդանավակայանի ցանկապատի վրայով եւ մտել ինքնաթիռի շասսի: Տղան այս քայլին Է դիմել այն բանից հետո, երբ փախել Է իր ընտանիքից: Ավելի ուշ նրան հանձնել են խնամակալության մարմիններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: