«Ռուբինի» գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովն' անդրադառնալով Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Սպարտակի» դեմ հանդիպմանը Յուրա Մովսիսյանի հեղինակած գոլին, նշել է.
«Խաղն աներևակայելի բարդ էր: Մովսիսյանի գոլը յուրահատուկ էր: Քիչ էր մնում ծափահարեի և բղավեի «բռավո»: Ցավալի է, որ մենք նման գոլեր չենք հեղինակում»,-մարզչի խոսքը մեջբերում է sovsport-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Ռուբինի» հաղթանակով' 2:1 հաշվով: