Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին պատմող լրագրող Գլեն Գրինվալդիի նոր գիրքը կհրապարակվի մայիսին: Այդ մասին գրել Է Guardian թերթը՝ վկայակոչելով հեղինակին:
Գիրքը կվերնագրվի «Թաքնվելու տեղ չկա»: Ծրագրվում Է, որ այն վաճառքի կհանվի մայիսի 13-ին: «Հենց սկզբից ես զգում Էի, որ մի քանի պատմություններ անհրաժեշտ Է պատմել գրքի Էջերում, պատշաճը հատուցել դրանց»,- նշել Է Գրինվալդը:
Հեղինակը հավելել Է, որ գրքում կներկայացվեն նոր փաստաթղթեր եւ «նոր մերկացումներ»:
Գրինվալդի խոսքով՝ գրքի լույսընծայումը անհետ չի անցնի: «Ես կարծում եմ, որ գրքից նյութերի հրապարակումը, որում կներառվեն Սնոուդենի արխիվից նոր պատմություններ, լուրջ հետեւանքներ կունենա ԱՄՆ-ի համար»,- հայտարարել Է լրագրողը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: