Պրահայում այսօր բացվում է «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի նախագահները, ինչպես նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան։ Այս մասին հաղորդում է svoboda.ru-ն։
Բելառուսը, որը նույնպես «Արևելյան գործընկերության» անդամ է, բոյկոտել է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, քանի որ Բելառուսի նախագահին չեն հրավիրել այդ միջոցառմանը:
ԵՄ-ն կներկայացնեն Չեխիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պաշտոնատար անձինք: Այս ամսվա վերջին Մոլդովայի քաղաքացիների համար ուժի մեջ է մտնում ԵՄ-ի երկրներ առանց վիզայի ռեժիմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիությունը ներկայացրել էին Ուկրաինայի և այլ երկրների հետ հարևանության նոր քաղաքականություն: