Լիբանանում մեկ շաբաթ շարունակ Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել: Լիբանանահայերը ապրիլի 23-ի երեկոյան Բուրջ Համուդից մինչև Նահատակաց հրապարակ մոմավառության երթ են կազմակերպել: Ինչպես հաղորդում է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը, իրենց երթով լ իբանանահայությունը հրավիրել է անցորդների ուշադրությունը՝ այսպիսով լիբանանցիներին հիշեցնելով, որ Թուրքիան որճագործ է և հայությունը երբեք չպետք է մոռանա Հայոց Ցեղասպանությունը: Երեկոյան Անթիլիասի մայրավանքում տեղի է ունեցել ծաղկեպսակներ դնելու արարողություն, որին մասնակցել են լիբանանահայ երիտասարդական, մշակութային, մարզական և ուսանողական միությունների ներակայացուցիչներ:

 

Լիբանանի երիտասարդական մարմնի անունից խոսք է ասել պատգամավոր Աշոտ Բագրատունին՝ անդրադառնալով 99 տարի առաջ թուրքական հրեշային ծրագրին'դավադրության, որին զոհ է գնացել հայ ժողովուրդը: Նա կոչ է արել բոլոր հայերին չմոռանալ մեր պապենական հողերը և նրանց վրա տեղի ունեցած ապստամբությունները: Նա նաև ավելացրել է, որ հայը չպետք է հավատա Թուրքիայի սուտ խոսքերին և քաղաքականությանը, այլ պիտի շարունակի պայքարը մինչև հաղթանակ: