Օրերս Հայաստան է վերադարձել ժամանակին տեղական շոու բիզնեսում մեծ աղմուկ հանած երգչուհի Եվա Ռիվասը: ESem.am-ը հանդիպել է երգչուհուն և խոսել այն ամենի մասին մասին, ինչը երգչուհին երբեք չի բարձրաձայնել:) Առաջարկում ենք կարդալ Եվա Ռիվասի անկեղծ հարցազրույցը հարուստ սիրեկանների, Սամվել Կարապետյանի հետ հարաբերությունների, Մոսկվայի ակումբն իրենից խլելու, աղմուկ հրահրող գրառումների և մի շարք այլ հետաքրքիր թեմաների մասին:
-Չորս տարի առաջ վստահ ներխուժեցիք հայկական շոու բիզնես, և ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ Եվա Ռիվասի աստղը այդքան շուտ կմարի, ո՞րն էր խնդիրը:
-Ես չեմ կարծում, որ իմ աստղը մարել է: Աստղը մարում է այն ժամանակ, երբ չես աշխատում, քեզ չեն ճանաչում, չեն սիրում, իսկ իմ աստղը չի մարել, այն շատ պայծառ է վառվում: Այժմ աշխատանքային նոր շրջանի նախապատրաստական աշխատանքներն են, որպեսզի ես կարողանամ մարդկանց փոխանցել նոր տեղեկություն, նոր երգեր և ցույց տամ նոր Եվային՝իմ նոր տրամդրությունն ու նոր կյանքը:
-Դուք ապրում եք Մոսկվայում, որտեղ ունեք սեփական բիզնես, բայց երբ գործը հասնում է ստեղծագործական աշխատանքին, վերադառնում եք հայրենիք. ռուսական շոու-բիզնեսում դժվա՞ր է հաստատվել:
-Ես Ռուսաստանում էլ եմ շատ աշխատում: Ռուսական շոու-բիզնեսը ինքին լայն հասկացություն է: Այն բաժանվում է մի քանի շոուի-բիզնեսների, ես չեմ ուզում ինձ դասել ո՛չ ռուսական, ո՛չ հայկական շոուի-բիզնեսին: Ես համաշխարհային էստրադայի աստղ եմ, ով դեռ աճում է, իսկ առաջին հերթին ես հայուհի եմ և ուզում եմ հայկական արմատներով քայլել ամբողջ աշխարհով: Դա է իմ նպատակը, որին ուզում եմ հասնել:
- Ինչու՞ եք հիմա Երևանում և ինչո՞վ եք զբաղված:
-Առաջին հերթին ձայնագրում եմ ձայնասկավառակս: Ես չեմ կարողանում երգերս հերթականությամբ ներկայացնել: Շուտով ինձ մոտ բում է լինելու, կներկայացնեմ երեք-չորս երգ և, հավանաբար, երկու տեսահոլովակ: Այն տեսահոլովակը, որը կներկայացնեմ, դեռ վաղուց պետք է լիներ եթերում, բայց տեխնիկական ինչ-ինչ պատճառներով պրեմիերան հետաձգվեց: Նույնիսկ ամաչում եմ դրա համար, քանի որ մի քանի ամիս առաջ խոստացել էի, որ շուտով այն կլինի էկրաններին: Այն նկարահանվել է «Արմենիա» երգի հիման վրա, որը երկլեզու է' հայերեն և ռուսերեն: Աշխատում եմ նաև նոր իմիջիս վրա. հավաքել եմ նոր, հիանալի թիմ:
-Լինելու է նո՞ր Եվա Ռիվաս, թե՞…
-Եվա Ռիվասը միշտ նոր է (ծիծաղում է, հեղ.): Ես միշտ մնալու եմ այսպես լավը, բարի, միշտ սիրելու եմ իմ երկրպագուներին, բայց եթե խոսենք իմիջից, իհարկե կլինեն փոփոխություններ:
Շարունակությունն` այստեղ: