Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության շրջանակներում «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը դարձավ հաղթական գոլի հեղինակը' իր հաշվին գրանցելով այս մրցաշրջանի 40-րդ գոլը:

Արդյունքում 26-ամյա արգենտինացին 40 և ավելի գոլի հեղինակ է դառնում 5 մրցաշրջան շարունակ: Այս մասին տեղեկացնում է Barcastuff-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին Լա լիգայում հեղինակել է 27 գոլ, Չեմպիոնների լիգայում՝ 8, Իսպանիայի գավաթի խաղարկությունում 5: