Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում «Կուբանից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո նշել է.

«Մենք շատ պահեր ունեինք, սակայն չկարողացանք իրացնել: Ինչպես ասում են, դու չես խփում' քեզ են խփում: Մենք իսկապես ծանր ժամանակներ ենք ապրում: Թիմը փորձում է վերականգնվել սարսափելի սերիայից հետո, մենք ամեն օր աշխատում ենք, սակայն, ցավոք, ոչինչ չի ստացվում»,-Մովսիսյանի խոսքը մեջբերում է Чемпионат.com-ը: