Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը: Պատգամավորները քվեարկությունն անցկացնում են նիստին զուգահեռ: Քվեարկությանն արդեն մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ: Ապրիլի 28-ի նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ իրենք ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն քվեարկությունից առաջ, եւ քիչ առաջ Զոհրաբյանն ասաց, որ իրենց պատգամավորներն ազատ են' եթե ցանկանան, կարող են քվեարկել:
ՕԵԿ-ը եւս քվեարկությանը չմասնակցելու որոշում չի կայացրել եւ, ինչպես նշեց խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, խմբակցության անդամներն իրենք են որոշելու' մասնակցլ քվեարկությանը, թե ոչ: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը, թեեւ որպես ինքնաառաջադրված թեկնածու քվեարկվում է նաեւ «հրաշալի քառյակի» մաս կազմող ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:
ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և Հրանտ Բագրատյանը: Խորհրդարանն ԱԺ նախագահին ընտրում է փակ քվեարկությամբ: Քվեարկությունը կշարունակվի մինչև 13:30-ը: