«Կորինտիանսի» ֆուտբոլիստները Բրազիլիայի գավաթի խաղարկության «Նասիոնալի» դեմ խաղից առաջ հարգել են լեգենդար բրազիլացի ավտոարշավորդ Այրտոն Սենայի հիշատակը:
Ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել սաղավարներով:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոնի մահվան 20-րդ տարելիցը: Հանրահայտ ավտարշավորդը մահացել էր 34 տարեկանում Սան Մարինոյի Գան պրի մրցաշարում տեղի ունեցած վթարի պատճառով: