Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ընդունել է Եվրոպայի և Իսպանիայի Թագավորության խորհրդարանների մի խումբ պատգամավորների և նրանց ուղեկցող անձանց:

 

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և երկկողմ հարաբերություններին առչնվող հարցեր:

 

Երկրի ղեկավարը կարևորել է եվրոպական տարբեր կառույցների և պետությունների հետ հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով օգտակար Արցախի համար թե' աշխարհաքաղաքական, թե' հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդման տեսանկյուններից:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք: