Ուկրաինացի զինվորականների խումբը Դոնեցկի շրջանում ապրիլի 3-ի ուշ երեկոյան վերսկսել է պատժիչ գործողությունները՝ շարժվելով Դոնբաս։ Այս մասին հայտնում է itar-tass-ը։

 

«Դոնեցկում ցույցեր են անցկացվում Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։ Այս ընթացքում ցուցարարները գրոհել են Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության տեղի շենքը և գրավել այն։ Միջադեպի պատճառը քաղաքի կենտրոնում երկու դաշնայնացման կողմնակիցների ձերբակալության մասին լուրն է։ Մոտ երեք հազար ցուցարարների շարասյունը շարժվել է դեպի ՈՒԱԾ-ի շենքը՝ ձեռբակալված ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով», -հայտնում է աղբյուրը։

 

Ուկրաինայի Գորլովկա քաղաքում դաշնայնացման կողմնակիցները գրավել են Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության շենքը․ տուժողներ չկան։

 

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում Կիևի իշխանությունների հակառակորդները արգելափակել են, ապա իրենց վերաահսկողության տակ վերցրել զինվորական կոմիսարիատը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ այնտեղ էին գտնվում Վինիցկի շրջանից ժամանած մոտ 100 ոստիկան, ովքեր ուղարկվել էին դաշնայնացման կողմնակիցների գործողությունները ճնշելու նպատակով։ Այս միջադեպի արդյունքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է մեկ ցուցարար։

 

Միևնույն ժամանակ Ուկրաինական բանակի ռազմական գործողությունները սկսվել են զարգանալ երկրի հարավային հատվածներում։ Շարունակվում են շրջափակված մնալ Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները։ Կրամատորսկում ուժային գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ:

 

Կիևի նոր իշխանությունների վերահսկման ներքո գտնվող զինվորականները զինված հարձակում են գործել նաև Դրուժկովկա և Կոնստանտինովկա քաղաքներում ՝ շարժվելով է դեպի Գորլովկայի խոշոր տրանսպորտային հանգույցը։

 

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ռուսամետ ուժերը գրավել են Լենինի շրջանի զինկոմիսարիատի շենքը: Զինծառայողներից առգրավված զենքերը փոխանցվել են «Բերկուտ» հատուկ ջոկատի վերահսկողությանը: Միջադեպ արդյուքնում Լուգանսկի ինքնապաշտպանության ուժերի մարտիկներից մեկը զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։