Տասից ավելի մարդ Է տուժել միջադեպի հետեւանքով, որը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Ռոդ Այլենդի նահանգի Փրովիդենս քաղաքում կայացած կրկեսային ելույթի ժամանակ: Ինչպես տեղեկացնում են տեղական զանգվածային լրատվամիջոցներին, ողբերգության պատճառ Է դարձել այն կառուցվածքի փլուզումը, որի վրա աղջիկները կատարում Էին տրյուկը՝ բռնվելով սոսկ մազերի միջոցով:

 

Ներկայացումը դադարեցրել են եւ բոլոր տուժածներին տեղափոխել հիվանդանոց: Վայր ընկած մարզուհիները եւ ներքեւում գտնվող պարողը լրջորեն տուժել են, եւս մի քանի հոգի աննշան վնասվածքներ են ստացել:

 

Նշվում Է, որ մեկը գտնվում Է ծանր վիճակում, սակայն նրա կյանքի համար սպառնալիք չկա, հաղորդել Է BBC-ն: