Միանգամից մի քանի իսպանացի ֆուտբոլիստներ հայտնվել են հարկեր չվճարելու մեջ կասկածվողների ցանկում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշել է գործը դատարան չհասցնել և 2 մլն եվրո վճարել հարկերի համար:

Հարկեր չվճարելու մեջ են կասկածվում նաև «Արքայական ակումբի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն և «Ատլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյան:

Նշենք, որ այս ֆուտբոլիստների նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել: