Անգլիայի առաջնության 34-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ» (3:1) հանդիպմանը Ռայան Գիգզը խաղադաշտ է մտել 70-րդ րոպեին:
Այս խաղում ֆուտբոլիստը կատարում էր նաև մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները: Արդյունքում 1927թ-ից ի վեր, Գիգզը դարձավ մանկունիացիների առաջին մարզիչը, ով ինքը իրեն փոխարինման է դուրս բերել: 87 տարի առաջ դա արել է Կլարենս Հիլդիտչը:
Նշենք, որ սա Գիգզի վերջին խաղն էր «Օլդ Տրաֆորդում»' որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:
Տեսանյութը՝ այստեղ