Գերմաներենի ուսուցչուհին բաց նամակով դիմել է ԿԳ նախարարին' բողոքելով տնօրենի դեմ:
Գերմաներենի ուսուցչուհու նամակը Կրթության և գիտության նախարարին Սևան քաղաքի միակ ավագ դպրոցը միանգամից հայտնի դարձրեց: Նախարար Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հաստատեց. ուսուցչուհու բաց նամակից հետո դպրոցը լրատվամիջոցների խոշորացույցի տակ է:
Նամակի հեղինակն է Անահիտ Կարապետյանը: Ասել է, ու ասում է' ավագ դպրոցին տղամարդ տնօրեն էր պետք: Լիանա Մկրտչյանի օրոք դպրոցը բարձիթողի վիճակում է: Տիկին Անահիտը պնդում է, որ տնօրենը խաթարում է աշակերտների արժեհամակարգը: Լիանա Մկրտչյանն ասում է' ինչ կարդացել է նամակը, ուշքի չի գալիս:
Մինչև տնօրենի սենյակ հասնելը փոխտնօրեն Լիլյա Սողոմոնյանը ակնարկեց. նամակի պատճառը տնօրենի դիտողությունն է եղել: էրոտիկ բնույթի նյութեր է ցույց տվել դասարանում: Աշակերտները վիրավորվել են ուսուցչուհու դասը վարելու մեթոդից և նամակով դիմել տնօրենին: Լիանա Մկրտչյանը որոշել է մասնակցել դասին և տեսնել, թե ինչ էրոտիկ վիդեոյի մասին է խոսքը:
Մանրամասն' armnewstv.am-ում: