Հայաստանի կառավարությունը ուոշում ընդունեց Կովալենկո Շահգալդյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն ազատելու վերաբերյալ: Միաժամանակ, մեկ այլ որոշմամբ՝ Կոտայքի նոր մարզպետ նշանակվեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: «Շնորհավորում ենք պարոն Հարությունյանին և մաղթում հաջողություններ»,- նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կովալենկո Շահգալդյանը Կոտայքի մարզը ղեկավարում էր 2001 թվականից: Արամ Հարությունյանը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր երկար տարիներ: Վերջերս նրան այդ պաշտոնում փոխարինեց Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը: