Սաուդյան Արաբիայի Թաիֆ քաղաքում կկառուցվի նոր միջազգային օդանավակայան, որը նախատեսված կլինի դեպի Մեքքա ուղևորվող ուխտավորների համար։ Ենթադրվում է, որ օդանավակայանի շինարարության պայմանագիրը կկնքվի 2015թ. առաջին կեսում։

 

Ինչպես նշում է Лента-ն, ընկերությունը, որը կշահի տենդերը, կկառուցի օդանավակայանը, կգործարկի այն, իսկ բոլոր ծախսերը հանելուց հետո օբյեկտը կհանձնի պետությանը։

 

Օդանավակայանը կսպասարկի ամենամյա հաջին մասնակցող ուխտագնացներին։ Աղբյուրը հավելում է, որ ամեն տարի Մեքքա է այցելում 13 մլն մուսուլման, որոնց մեծ մասը գալիս է արտերկրից։ Ներկայում ուխտավորներին տեղափոխող օդանավերը վայրէջք են կատարում Ջիդայի միջազգային օդանավակայանում, իսկ մյուսները՝ Մեդինա քաղաքի օդանավակայանում։ Ի դեպ, Մեդինան այն քաղաքն է, որտեղ Մուհամմեդ մարգարեն ստեղծել է աշխարհում առաջին մուսուլմանական համայնքը։