Եմենի զորքերը մտել են Ազան քաղաք, որն «Արաբական թերակղզում «Ալ Քաիդա»-ի հենարաններից մեկն Է (ԱԹԱՔ): Այդ մասին հայտնել են արաբական հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Ազանը գտնվում Է Շաբվայի նահանգում, որտեղ տասն օր Է՝ շարունակվում Է խոշորամասշտաբ հակաահաբեկչական գործողությունը: Իշխանությունները հայտարարում են տասնյակ զինյալների վերացման, մեծաքանակ տեխնիկայի ու զենքի ոչնչացման մասին: Ցամաքային զորքերի ստորաբաժանումներն առաջ են շարժվում երկրի ռազմաօդային ուժերի աջակցությամբ:
Եմենի հարավում մարտական գործողություններն սկսվել են իսլամիստների ռազմահանգրվանների վրա ամերիկյան անօդաչու սարքերի մի շարք ավիահարվածներից, ինչպես նաեւ տեղական հատուկ նշանակության ջոկատների հաջող գրոհներից հետո: Հարձակումը ղեկավարում Է երկրի հարավ ժամանած պաշտպանության նախարար գեներալ Մուհամադ Նասեր Ահմեդ Ալին:
Այն բանից հետո, երբ 2012 թվականին կառավարական զորքերը իսլամիստներին դուրս մղեցին խոշոր քաղաքներից, նրանք պատսպարվեցին Շաբվայի եւ Աբյանի նահանգների դժվարամատչելի լեռնային զանգվածներում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: