««Եվրատեսիլում» ուզում եմ Արամ MP3-ն առաջին տեղը բռնի: Եթե խախտումներ, «ընտրակեղծիքներ» չլինեն, ուրեմն առաջին տեղը կբռնի և տատին կուրախանա, որովհետև մեր հայ ազգի կերպարն ա»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ տատիկը:

 

Դիտարկմանը, թե կարող է հաղթանակ տանել Ուկրաինայի ներկայացուցիչը՝ քաղաքական նկրտումներից ելնելով, ՀՀԿ տատիկը բուռն է արձագանքել. «Լավ էլի, ես ուզում եմ, որ ինքը գրավի, բայց, բայց, բայց... Աստծու զորությամբ ուզում եմ, որ ինքն ընտրվի»:

 

ՀՀԿ տատիկն Արամ MP3-ի հաղթելու հավանականության վերաբերյալ հարցն ուղղել է նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Թե ինչպես է գնահատել Արամ MP3-ի հաղթանակի շանսերը Մշակույթի նախարարը՝ տեսանյութում: