Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հարկային խարդախության գործով մեղավոր ճանաչվելուց հետո, որպես պատիժ սկսել է հասարակական աշխատանքների կատարումը: Այսն մասին հայտնում է itar-tass-ը:
Բեռլուսկոնին այսուհետ շաբաթը մեկ օր մեկ տարի շարունակ կամավորական կաշխատի Միլանում՝ Ալցհայմերի հիվանդությամբ տառապողների հոսպիտալում (Ալցհայմերի հիվանդությունը նկարագրվում է որպես գլխուղեղի նյարդային բջիջների վրա ազդող արագ զարգացող, քայքայիչ խանգարում, որը հանգեցնում է հիշողության ու խոսելու հմտության կորստի և վարքի փոփոխության):
Իր հերթին կաթոլիկ հոսպիսի ներկայացուցիչները հայտարարել են, որ թույլ չեն տա Բելռուսկոնիին քաղաքական նկատառումներով շահարկել իր աշխատանքը և նրան կվերաբերվեն այլ կամավորականների նման: