allsport.am«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի' «Էլչեի» դեմ խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը չի կարող բաց թողնել չեմպիոն դառնալու հնարավորությունը:

«Հնարավորությունից պետք է քաղել առավելագույնը: Չի կարելի բաց թողնել նման հնարավորությունը: Այժմ մենք ավելի լավ տեսք ունենք, քան մի քանի շաբաթ առաջ: Առաջնությունում շանս ենք ստացել, և մենք կախված չենք այլ թիմերի արդյունքներից»,-Մեսսիի խոսքը մեջբերել է BBC-ի կայքը:

Հիշեցնենք, որ առաջնության ավարտից երկու տուր առաջ «Ատլետիկոն» 88 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» երկրորդ տեղում է' 85 միավորով, իսկ վերջին տուրում «Բարսան» և «Ատլետիկոն» մրցելու են «Նոու Կամպում»: