Այսօր՝ մայիսի 11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրասուզակները, ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողների հետ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լճից դուրս են բերել ՀՀ ՊՆ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը, մայիսի 1-ին Վայոց ձորի մարզում գտնվող զորամասերից մեկից կորել էր ավագ լեյտենանտ Մ. Հարությունյանը: Շրջանառվում էր անհետացման երկու վարկած. կամ նա խեղդվել է լճում, կամ' մոլորվել:

 

 

Մանրամասները՝ այստեղ: