Սերժ Սարգսյանը վաղ առավոտյան աշխատանքի գնալիս կանգնեցրել է ծառայողական ավտոմեքենան ու զրուցել կառավարական տան դիմաց հավաքված Բուզանդի փողոցի բնակիչների հետ: Վերջիններն իրենց խնդիրն են ներկայացրել ՀՀ նախագահին' նշելով, որ շուրջ տասը տարի է' զրկված են իրենց տներից, որոնք գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում են եղել և չեն ստացել պատշաճ փոխհատուցում, որպեսզի կարողանան բնակարան ձեռք բերել:

 

Սերժ Սարգսյանը լսել է նրանց և նշել, որ կհանձնարարի նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին' լսել բնակիչների խնդիրներն ու փորձել լուծում տալ դրանց:

 

Զրույցի վերաբերյալ փոքրիկ տեսանյութ է տարածել A1plus-ը: