Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 23-ին դպրոցների Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Նշվել է նաև, որ դրամահավաքի հնարավոր դեպքերը բացառելու նպատակով, գրավոր շրջաբերականներ են ուղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին, զուգահեռ կազմակերպվում են նաև հանդիպումներ ուսուցչական անձնակազմերի և ծնողների հետ: