Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում «Արցախբանկի»՝ Ագաթանգեղոս 2 հասցեում գտնվող գրասենյակի մոտ:
Բնակիչները պահանջում են հանդիպում բանկի ղեկավարության հետ, ի դեմ' Հրաչ Կապրիելյանի:
Այս պահին բանկի մասնաճյուղի դիմաց լարված իրավիճակ է:
Ինչպես տեղից հայտնում է Լուրեր.com-ի թղթակիցը, քիչ առաջ հրմշտոց է եղել բնակարանատերերի և բանկի աշխատակիցների միջև:
Բնակարանատերերը փորձել են մտնել գրասենյակ, սակայն նրանց արգելել են: Բողոքի ակցիայի մասնակիցների ստիպմամբ' բնակարանատերերի ներկայացուցիչը մտել է «Արցախբանկի» գրասենյակ: