Ինչպես արդեն գիտենք, ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը, քանի որ Շվեդիայի ընտրանին չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

Ինքը' ֆուտբոլիստը, հայտարարել էր, որ որպես երկրպագու չի մեկնի Բրազիլիա: Սրա հետ կապված մի շարք բրազիլացիներ որոշել են ֆուտբոլիստին անձամբ հրավիրել՝ առաջնությունն իրենց երկրում դիտելու: Հատուկ տեսանյութի միջոցով բրազիլացիները կոչ են անում շվեդ ֆուտբոլիստին Բրազիլիա ժամանել աշխարհի առաջնության ժամանակ:

Տեսանյութում մի շարք հայտնի բրազիլացիների հետ Իբրահիմովիչին իրենց հայրենիք են հրավիրում նաև Դանի Ալվեշը և Ռոնալդոն: Ալվեշը նույնիսկ երգի միջոցով է հրավիրում Զլատանին: