ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:
Սերժ Սարգսյանն անկեղծ վշտակցություն է հայտնել Աբդուլլահ Գյուլին և Թուրքիայի ժողովրդին' սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: