Արդեն տևական ժամանակ է' կառավարության շենքի առջև զոհված զինծառայողների մայրերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում և պահանջում են իրենց որդիների մահվան դեպքերի իրական բացահայտումը:

 

Այսօր զոհված զինծառայողների մայրերը կառավարության շենքի առջև հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս խոստացել է հանդիպել նրանց հետ և լսել ծնողների խնդիրները:

 

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներից մեկի մայրը լրագրողներին հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը զարմացած ասել է, թե իրո՞ք դուք այսքան տարիներ այստեղ կանգնած բողոքել եք:

 

«Հիմա ինքը իմացավ, տեսնենք իր խոսքը կկատարի՞, թե՞ ոչ»,- ասաց զոհվածի մայրը: