Առնվազն 225 հազար լիտր նավթ Է լցվել Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) փողոցները տեղի խողովակաշարի վթարի հետեւանքով:
Ինչպես հայտնել Է հրշեջ պահպանության ներկայացուցիչը, միջադեպը տեղի Է ունեցել խողովակի ճեղքվածքի պատճառով, որով բարձր ճնշման տակ նավթամթերք Էր մատակարարվում:
Մի քանի գրասենյակային կառույցներ նավթով են լցվել: Որոշ վայրերում նավթի շերտի հաստությունը կազմում Է շուրջ կես մետր:
Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
Նախնական տվյալներով՝ նավթը տարածվել Է 800 մետր տարածության վրա: Աղտոտման մակերսը պարզվում Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: