Ադրբեջանցի երկու քաղաքացիների միջև Մոսկվայի Իստրիի շուկայում տեղի համար վեճը վերածվել է դանակահարության, ինչի արդյունքում ստացած վերքերից դրա մասնակիցներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

 

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գծով վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանցի տղամարդիկ իրար մեջ չեն կարողացել բաժանել մրգերի վաճառքի առևտրային տեղը: Վիճաբանության ընթացքում նրանցից մեկը դանակը մխրճել է մյուսի ազդրի մեջ: Վերջինս պատասխանել է նրա սրտի շրջանում դանակի մահացու հարվածով: Իրավապահները ներկայում զբաղված են քրեական գործ հարուցելու հարցով: