Մայիսի 18-ին' ժամը 00.01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում' նախկին «Սթար» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոոսք և հրդեհի բռնկման վտանգ (կայծեր են նկատվում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 35ov177 պետհամարանիշի (վարորդ' Ն. Կ.) և «Տոյոտա» մակնիշի 90DD098 պետհամարանիշի (վարորդ' Մ. Բ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս կողաշրջվել է:

 

«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Բ.-ին շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: