Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումները և ստեղծելու է անհրաժեշտ նախադրյալներ՝ ծրագրային բյուջետավորման անցման համար՝ սկսած 2018 թվականից: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը պետք է հաստատվի մայիսի 19-ին նշանակված գործադիրի նիստում և ներկայացված է egov.am կայքում:

 

Քանի որ զարգացող տնտեսությունը դեռևս կարիք ունի աջակցության, իսկ տնտեսության հարկաբյուջետային խթանման հնարավորությունները սահմանափակված են պարտքի կայունության խնդրով, հարկաբյուջետային քաղաքականության գերխնդիրը դրանց խելամիտ հաշվեկշռումն է։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղություններ է համարում միջազգային շուկաներում անորոշո ւթյան մեծացման պայմաններում տնտեսական իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային ցուցանիշների ծրագրավորումը և ճկուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը և հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկա­բյուջետային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքակա­նության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը:

 

Մասնավորապես, պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է շահավետ պայմաններով ներգրավված ներքին և արտաքին վարկերի ու փոխառու­թյունների հաշվին։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում' հարկեր/ՀՆԱ ցուցանիշի հետագա բարելավում՝ առանց ուղղակի հարկերի դրույքաչափերի բարձրացման:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է պետական միջոցներն արդյունավետ, նպատակային և թափանցիկ ծախսելը: Այս առումով, ծախսերն իրականացվելու են սահմանված երկարաժամկետ-միջնաժամկետ ծախսային գերակայություններին համապատասխան: Բյուջետային ռեսուրսները պետք է վերաբաշխվեն դեպի առավել բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումները և ստեղծելու է անհրաժեշտ նախադրյալներ՝ ծրագրային բյուջետավորման անցման համար՝ սկսած 2018 թվականից: Լիարժեք գործելու է գնումների առցանց ավտոմատ համակարգը, որը հասարակությանն ու տնտեսավարողներին հնարավորություն է տալու հսկելու գնումների մասին հայտարարությունները և բոլոր ընթացակարգերը' նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:

 

Պետական գնումների համակարգի արդյունավետության ավելացման նպատակով շարունակվելու է ապրանքների և ծառայությունների գների մշտադիտարկում­ը՝ կանխելով չհիմնավորված բարձր գներով հնարավոր գնումները : Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել բյուջետային գործընթացների թափանցիկության և կատարման ընթացքի նկատմամբ մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանի բարձրացման համար : Շարունակվելու է ֆինանսական կառավարման և հսկողական համակարգերի բարելավումը, մասնավորապես, ներքին աուդիտի համակարգի ամբողջական ներդրումը, ֆինանսական պատասխանատվության ինստիտուտի հզորացումը, ֆինանսական վերահսկողական գործառույթների կենտրոնացումը և մեկ միասնական ֆինանսական տեսչության ստեղծումը : Բարձրացվելու է նաև պետական մարմինների բյուջետային ինքնուրույնության ու պատասխանատվության աստիճանը:

 

Կառավարության նոր ծրագիրը մշակվել է' հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվա­կանի ծրագրի, ՀՀ ազգայինանվտանգության ռազմավա­րու­­թյան, ՀՀ Նախագահի, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնականդրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված' նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: