Երևանում մեկնարկում են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկումները: Քննարկումները, որոնք տեղի կունենան մայիսի 20-ին, 21-ին և 29-ին, կազմակերպվում են ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրակա ն բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ: Քննարկման նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը և խթանել առավել ընդգրկուն մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում:
Քննարկման ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամների կողմից կներկայացվեն հետևյալ թեմաները. մայիսի 20-ին՝ իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին առնչվող սահմանադրական լուծումները: Մայիսի 21-ին կներկայացվեն իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրական լուծումներում, իսկ մայիսի 29-ին` դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումները:
Միջոցառմանը կմասնակցեն Սահմանադրական դատարանի նախագահը, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանը, Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: