ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժնում' ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերի 4-ին' ժամը 20.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրե ակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանը պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Դդմաշեն գյուղի բնակչուհի Անահիտ Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի' շուրջ 170.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նեթբուք տեսակի համակարգիչ և բջջային հեռախոս:
Բացի այդ, Լեռնիկ Մելքոնյանը 2014թ. հունվարի 19-ին' ժամը 22:30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել նույն' Դդմաշեն գյուղի բնակիչ Գարիկ Գ.-ի առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի' 300.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նոութբուք տեսակի համակարգիչ: Լեռնիկ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: