ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 19-ին' ժամը 19.16-ին, ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Ոսկեհատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ ,արտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ միջհամայնքային h-13 Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-06» մակնիշի 12VL113 (վարորդ՝ Հ. Վ.) և «Նիսսան» մակնիշի 34TQ545 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենաները:

 

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ 21-06-ի» ուղևոր Գ. Խ.-ին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: Բժիշկները տուժածների վիճակը գնահատվել միջին ծանրության: