Ռուսաստանը եւ Չինաստանը կոչ են անում Ուկրաինայի հասարակական-քաղաքական բոլոր խմբերին՝ երկխոսություն սկսել եւ մշակել պետության սահմանադրական զարգացման հայեցակարգ՝ լիովին պահպանելով քաղաքացիների իրավունքները: Այդ մասին ասված Է Վլադիմի Պուտինի եւ Սի Ցզինպինի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել Է մայիսի 20-ին Շանհայում նրանց միջեւ կայացած բանակցությունների արդյունքում:

 

Ռուսաստանը եւ Չինաստանը, նշվում Է փաստաթղթում, «լուրջ մտահոգություն են հայտնում Ուկրաինայում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի կապակցությամբ»: «Կողմերը կոչ են անում Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններին ու հասարակական-քաղաքական բոլոր խմբերին՝ լայն երկխոսություն սկսել, համատեղ մշակել պետության հետագա սահմանադրական զարգացման հայեցակարգ»,- ասված Է համատեղ հայտարարության մեջ:

 

Բացի այդ, փաստաթղթում նշվում Է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են դիմակայել մյուս պետությունների ներքին գործերին միջամտելուն եւ կոչ են անում հրաժարվել միակողմանի պատժամիջոցների գործելակերպից, ինչպես նաեւ այլ պետության սահմանադրական կարգի փոփոխմանն ուղղված գործունեության ֆինանսավորումից կամ խրախուսումից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: