Ադրբեջանում ուսուցիչներն աշխատանքի ընդունվելիս այսուհետեւ պետք է երդում տան: Այս մասին ասվում է Ադրբեջանի կրթության նախարարության կայքում: Դա նախատեսված է Ադրբեջանի ԿԳ նախարար Միքայիլ Ջաբբարովի կողմից հաստատված «Ուսուցիչների էթիկայի վարքի կաննոներ»-ով:

 

Երդվելու ժամանակ ուսուցիչը պետք է պարտավորվի «պաշտպանել երկրի Սահմանադրությունը եւ օրենքները, հավատարմություն պահպանել ադրբեջանական կրթական ավանդույթներին, որակյալ կրթական ծառայություններ մատուցել, պրոֆեսիոնալ գործունեության ժամանակ էթիկայից դուրս վարք թույլ չտալ, գործընկերների, աշակերտների, ծնողների եւ այլ անձանց հետ հարաբերությունները կառուցել հարգանքի, ազնվության եւ արժանապատվության հիմքի վրա, բարձր պահել ուսուցչի անունն ու պատիվը»:

 

Երդումը տրվում է երկրի պետական դրոշի տակ' ձեռքը դրած Սահմանադրության վրա: Երդումը տրվում է մեկ անգամ: Ստորագրված երդման տեքստը պահվում է ուսուցչի անձնական գործում: