Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների «Ազգային խորհուրդ»-ի ղեկավարությունը հրաժարվել է հանդիպել պաշտոնական այցով Բաքու ժամանող Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի գծով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի եւ Դանիել Գրեխի հետ' պատճառաբանելով դա այն բանով, որ վերջիններս պաշտպանում են Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը:

 

«Մենք նպատակահարմար չենք գտնում հանդիպել ԵԽԽՎ համազեկուցողներ Պ.Ագրամունտի եւ Դ.Գրեխի հետ, քանի որ նրանց լիազորությունները դադարեցնելու պահանջով համապատասխան դիմում ենք ուղարկել ԵԽ: Նրանք ուղղորդվում են իշխանությունների կողմից, աչք են փակում Ադրբեջանում իրական իրադրության վրա, պաշտպանում են ավտորիտար վարչակարգը», -կայքին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլըն' մեկնաբանելով ԵԽԽՎ զեկուցողների հետ հանդիպելուց «Ազգային խորհուրդ»-ի հրաժարումը: