Կահիրեի քրեական դատարանը մայիսի 21-ին դատավճիռ է կայացրել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա որդիների նկատմամբ: Ինչպես հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները, համաձայն դատավճռի՝ Մուբարաքը դատապարտվել է 3, իսկ նրա որդիները՝ Ջամալ և Ալաա Մուբարաքները, 4 տարվա ազատազրկման: Դատարանը նրանց պարտավորեցրել է վերադարձնել 21 միլիոն եգիպտական գինան, որը պատկանում է նախագահական պալատին: Այն համարժեք է 3 միլիոն դոլարի:

 

Մուբարաքը, նրա երկու որդիները մեղադրվում էին պետության ֆինանսները յուրացնելու մեջ: Կոռուպցիայի հարցով դատական գործնթացը սկսվել էր 2014թ.-ի փետրավարի 19-ին:

 

Եգիպտոսի նախկին նախագահին կտեղափոխեն Կահիերի Տորա բանտ:

 

Մուբարաքը նաև մեղադրվում է 2011թ.-ին եգիպտական հեղափոխության ժամանակ ցուցարարների սպանությունների մեջ: Դատական գործընթացը մինչև այժմ շարունակվում է փակ դռների հետևում: Մինչև այժմ, սակայն, մեղքը հաստատող կոնկրետ ապացույցներ չեն հայտնաբերվել: Ընդհակառակը, ականտեսները միաձայն հաստատել են, որ Մուբարաքը կրակ բացելու հրաման չի արձակել: Մյուս մեղադրանքները չեղյալ են համարվել ապացույց չլինելու պատճառով: