Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը շվեյցարական դատարանում դատի կտա ռուսական «Կուբանին»' Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի' 2013թ-ին տրանսֆերի իրականացման ընթացքում թույլ տված մեքենայությունների պատճառով:

«Կուբանի» նկատմամբ հայց կներկայացվի հունիսին: Բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են»,- Սելյուկի խոսքը մեջբերում է itar-tass-ը:

Բանն այն է, որ մինչ «Սպարտակ» տեղափոխվելը, Օզբիլիսի տրանսֆերային իրավունքի 50%-ը պատկանում էր Սելյուկին, մնացյալ հատվածը' կրասնոդարյան ակումբին:

««Սպարտակը» ֆուտբոլիստին ձեռք է բերել 8 մլն եվրոյով: Ի սկզբանե պայմանավորվածություն կար, որ եթե ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառվի 6 մլն եվրոյից ավելի շատ գումարով, ապա տեղափոխությունը պետք է համաձայնեցվի թիմի և ինձ հետ: Սակայն ոչինչ չի համաձայնեցվել ինձ հետ: Իսկ ամենատհաճն այն է, որ «Կուբանը» պաշտոնապես ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել է 2 մլն եվրոյով: «Սպարտակն» այդ գումարը վճարել է, իսկ մյուս մասը՝ 6 մլն-ը, «Կուբանին» վճարել է «այլ միջոցներով»»,- նշել է Սելյուկը:

«Կուբանի» ղեղավարությունը տեղյակ չէ Սելյուկի մտադրության մասին: