Պետական եկամուտների կողմիտեի կողմից այս պահին աշխատանքներ են իրականացվում էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը կանոնակարգելու ուղղությամբ, որպեսզի համապատասխան ընթացք տրվի այն քաղաքացիների դիմումներին, ովքեր հրաժարվելու են կուտակային պարտադիր վճարներից: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանել ով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:
«Վերջերս խորհրդարանի կողմից վավերացված նախագծով 'այն վարձու աշխատողները, ովքեր չեն ցանկանա, որպեսզի իրենց աշխատավարձից պահվեն կուտակային պարտադիր վճարները, կարող են համապատասխան դիմում գրել գործատուին և հրաժարվել համակարգին մասնակցելուց: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ վարչապետի հանձնարարականով ՊԵԿ-ը էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի կանոնակարգման աշխատանքներ է իրականացնում, որպեսզի այդ դիմումներին համապատասխան ընթացք տրվի»,- ասաց Ասատրյանը:
Անդրադառնալով կրթության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցներին նախարարի հղած շրջաբերականին՝ Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ նման շրջաբերականներ այլևս չեն կրկնվի: