Tert.am-ը գրում է.

Նար-Դոսի «Ես և նա» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ռոք օպերայի վրա տարվող աշխատանքները մոտենում են ավարտին: Պրեմիերան կկայանա հունիսի 14, 15-ին' Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ներկայացման ռեժիսոր Արմեն Սարգսյանը:

Ոեժիսորի խոսքով' երբ կարդում էր պատմվածքը, ականջին երաժշտության նոտաներ էին. «Չգիտեմ ինչու, բայց ներկայացումն ի սկզբանե պատկերացնում էի ռոքային էլեմենտներով: Առիթ եղավ ու որոշեցի երկար տարիների ցանկությունս իրագործել: Շատերը լսելիս մտածում են, որ ներկայացումը ռոք համերգ է հիշեցնելու, բայց մեկ ճշտում' սա նույն օպերան է' ռոքային գործիքավորմամբ»:

Շարունակությունը` այստեղ: