Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ցանկություն ունի Ղազախստանի գավաթի եզրափակիչում նոր թիմի հետ հաղթանակի հասնել:
«Ղազախստանի գավաթի քառորդ եզրափակչում մեկ խաղ է անցկացվում, և դա մեծացնում է շանսերը հաղթանակի հասնելու համար: Ամեն ինչ կախված է տրամադրվածությունից: Գիտեմ, որ «Աստանան» ուժեղ թիմ է, և նրա դեմ հեշտ չի լինի: Մենք այս մրցաշարում ցանկություն ունենք հասնել առավելագույնին»,- Մինասյանի խոսքերը մեջբերում է Sports.kz կայքը: