Նոր կառավարության ձևավորումը և նոր կառավարության ծրագրի քննարկումը ցույց տվեցին, որ քառյակի համատեղ և համախմբված գործունեության շնորհիվ' Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: Այս մասին այսօր Ազգային ժողովում' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վերջինս ներկայացրեց այդ նոր քաղաքական իրավիճակի բաղադրիչները. «Տիգրան Սարգսյանի կառավարությունը զոհաբերեցին, կոալիցիան վերջնականապես քանդվեց, օլիգարխիան դուրս է գալիս ճակատի առաջին գիծ, ծրագրի ընդունումն, ըստ էության, տապալվեց, կողմ քվեարկել են 70-ը, որոնցից երեքը կեղծվել է, ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ պատգամավորները քվեարկել են բացակա պատգամավորների փոխարեն:
Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ քառյակը նոր ոգի է բերել. «Պառլամենտում քննարկումները վերածել են լուրջ դեբատի»,- ասաց Զուրաբյանը: