Sport-Express-ը կազմել է Ռուսաստանի առաջնության աստղերի տասնյակը, ովքեր ամռանը կարող են տեղափոխվել եվրոպական ակումբներ:
Տասնյակում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքակնի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Ըստ աղյուրի' ֆուտբոլիստին ձեռք բերելու հավանական թեկնածուներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ֆեներբահչեն» և «Գալաթասարայը»:
Օզբիլիսի տեղափոխության հավանականությունը կազմում է 35%:
«Գարնանը տեղեկություններ տարածվեցին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Արաս Օզբիլիսի ծառայություններով: Իրադարձությունների նման ընթացքը ապշեցրել էր նաև ֆուտբոլիստին, ով «Սպարտակի» հերթական անհաջող խաղից հետո հայտարարեց, որ այս խաղից հետո մանչեսթերյան ակումբը հաստատ կկորցնի իր հանդեպ հետաքրքրությունը: Արասի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ֆանտաստիկ է, սակայն ավելի թույլ թիմում խաղալն իր ուժերի հնարավորության սահմանում է: Տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Գալաթասարայը» և «Ֆեներբահչեն»,- գրում է կայքը: