Հարավային Սուդանը երիտասարդ պետություն է: 2011թ. զինվորական հեղաշրջումից հետո այն առանձնացավ Սուդանից: Շատ տասնամյակներ այնտեղ ընթանում էր արյունոտ պատերազմ` սևամորթ և արաբ բնակչության միջև, որի արդյունքում միլիոնավոր խաղաղ բնակիչներ սպանվեցին:

 

2000թ. սկզբներին վերջապես սկսեցին խորհրդակցությունները, իսկ արդեն 2011թ. հանրաքվեի արդյունքում Սուդանի հարավային մասը անկախություն ձեռք բերեց: Սակայն, արդյո՞ք ձեռք բերված անկախությունը լուծեց բոլոր խնդիրները: Ցավոք` ոչ:

 

Южный Судан

 

2013թ. Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբեում սկսվեցին զանգվածային անկարգություններ և սպանություններ` էթնիկ հողի վրա: Բանն այն է, որ նախագահ Սալվա Կիերը դինկի ցեղից է, իսկ նախկին նախագահ Ռիեկ Մաշարը` նուերի ցեղից: Ցեղերի միջև ներքին կոնֆլիկտի պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին և սկսեցին երկրից զանգվածային փախուստները:

 

Южный Судан

 

Վերջերս նախագահը և ընդդիմությունը զինադադարի համաձայնագիր ստորագրեցին: Միաժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ Հարավային Սուդանը գտնվում է զանգվածային սովամահության եզրին:

 

Южный Судан

 

Երկրի մայրաքաղքում չկան ջրատարներ, ասֆալտապատ ճանապարհներ, կոյուղիներ, 5-7 հարկից բարձր շինություններ (չնայած այդպիսինները գտնելն էլ բավականին դժվար է): 

 

Южный Судан

 

Լիրը փոքրիկ առանձնացած քաղաք է: Մահացածներին այստեղ գցում են հորերը: Տները այրված են: Երեխաների խաղալիքները ավտոմատներն են, իսկ իրենք` երեխաները, նմանվում են կմաղքների:

 

Южный Судан

 

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը վերջերս վերսկսել է իր գործունեությունը Հարավային Սուդանում և Լիրում: Երեք ամիս առաջ նրանց հիվանդանոցը այրվեց անկարգությունների հետևանքով: Այժմ նրանք նորից կերակրում են տեղացի երեխաներին: Այն փոքր-ինչ օգնում է խնդրի լուծմանը, սակայն, իրավիճակը արմատապես չի փոխվում:

 

Южный Судан

 

Այստեղ երեխաները հիվանդ են ծնվում, իսկ մայրերի մահացությունները ամենաբարձր ցուցանիշն են արձանագրում:

 

Южный Судан

 

Երևի թե շատերը կցանկանային, որ աշխարհում տիրող իրավիճակը փոխվեր, և այն երկրները, որտեղ ոչինչ չկա, բացի սովից, աղբից և պատերազմից, դառնային քաղաքակիրթ պետություններ, որոնք կունենային այցելության գեղեցիկ վայրեր, որտեղ հնարավոր կլիներ անվտանգ զբոսնել:

 

Южный Судан

 

Ավաղ, այդ գաղափարը այնքան իրատեսական է, որքան աշխարհի գոյությունը` առանց պատերազմների կամ աշխարհը` առանց չար մարդկանց: 

 

Իրականում, Հարավային Սուդանի բնակիչները չունեն ազատ ու երջանիկ ապագայի ոչ մի հույս: